Երևան-Սևան ճանապարհին ավտովթարի արդյունքում 5 հոգի վիրավորվել է

11:30 • 27.02.12

Փետրվարի 26-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Սուբառու-Ֆոռեստեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի 3 ուղևորները և «Սուբառու-Ֆոռեստեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: