ՀԱԿ-ում տարաձայնություններ չկան, կան ամբիցիաններ, ինչը նորմալ է. Արման Մուսինյան
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքում համամասնական ցուցակը կազմելու հարցում տարաձայնություններ չկան, կան ամբիցաիններ, որոնք նորմալ է: Այսօր հրավիրված ասուլիսն ասաց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
«Պատկերացրեք 18 կուսակցություն նաև անկուսակցական գործիչների ստվար զանված, որոնք պակաս ներդրում չեն ունեցել կատարած աշխատանքներում: Այս պայմաններում կլինեն մարդիկ, որոնք կունենան ամբիցիաններ և դա նորմալ է»,- ասաց նա:
Արման Մուսինայնը նաև նշեց, որ այսուհետ ՀԱԿ-ն ամենօրյա ռեժիմով կանցնի միջկուսակցական քննարկումների և նիստերի: Իսկ այս պահին ցուցակի հարցում, ըստ նրա, քննարկումները շարունակվում են: «Նաև նախագահ Տեր-Պետրոսյանի դիրոքրոշումն է այս հարցում միանշանակ. բոլոր 18 կուսակցությունների կոնսենսուսով ընդունված որոշմամբ առաջնորդվել»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք քիչ ձայներ ստանալու դեպքում ՀԱԿ-ը կբոյկոտի ընտրությունները և վայր կդնի իր մանդատները, Մուսինյանը պատասխանեց. «Եթե ունենանք մեկ պատգամավոր և այն լինի արդար ընտրություններով ստացած ձայների հաշվին, մենք առաջինը կշնորհավորենք մյուսներին: Իսկ եթե կեղծվեն՝ հնարավոր է և վայր դնենք մանդատները: Ամեն ինչ հնարավոր է»,-ասաց նա և հավելեց, որ Կոնգրեսը խորհրդարան չի գնում մանդատների համար, այլ այն օգտագործում է միմիայն որպես միջոց իրենց առաջարկած փոփոխություններին հասնելու համար:
ՀԱԿ մամուլի քարտուղարը՝ չցանկացավ անդրադառնալ թվերին, սակայն հավատացրեց, որ կեղծիքներ չլինելու պարագայում իրենք ԱԺ-ում կունենան ծանրակշիռ առավելություն։ Դեռ ավելին, ըստ նրա, արդար ընտրություների դեպքում «իշխող կուսակցությունների հետքն անգամ չի լինի» խորհրդարանում:









