Հոմսում ռմբակոծությունները վերսկսվել են
Այսօր Սիրիայի կառավարական զորքերը վերսկսել են ռմբակոծությունները Հոմսում, գրում է Reuters-ը:
Առնվազն երկու մարդ է զոհվել, իսկ վիրավորների մասին չի նշվում: Ռմբակոծությունները հիմնականում ուղղված են եղել քաղաքի այն շրջաններ, որոնք բնակեցված եմ սուննի մուսուլմաններով:
Հիշեցնենք, որ Հոմսում ռմբակոծությունները շարունակվում են փետրվարի սկզբից. այս ընթացքում զոհվել են հարյուրավոր մարդիկ: Ռմբակոծություններից ամենաշատը տուժում է Բաբ Ամր թաղամասը:









