Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին ավտովթարի պատճառով հոսպիտալացվել է 5 ուղևոր
11:28 • 27.02.12
Փետրվարի 26-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի երեք ուղևորները և «Լեքսուս RX-300»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից։
Placeholder









