Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքի օդանավակայանում պայթյուն է որոտացել

09:50 • 27.02.12

Այսօր առավոտյան Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքի օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է Agence France-Presse-ը, հավելելով, որ ահաբեկիչ մահապարտը գործի է դրել օդանավակայանի դիմաց կայանված պայթուցիկ սարքը օդանավակայանի դիմաց կայանված:

Այս պահի դրությամբ, նշվում է 9 զոհերի մասին, ևս 7-ը վնասվածքներ ստացել և այս թիվը կարող է աճել:

Ջելալաբադի օդնավավակայանը հիմնականում օգտագործվում է Աֆղանստանի ռազմական օդուժի կողմից, սակայն երբեմն այստեղ քաղաքացիական չվերթներ էլ են իրականանում, մասնավորապես` ՄԱԿ-ի ինքնաթիռների համար:

Հիշեցնենք, որ 2010թ. «Թալիբան» ահաբեկչական խմբավորման անդամները փորձել էին գրոհել օդանավակայանը` փոխհրաձգության մեջ մտնելով պահականմբի և ՆԱՏՕ-ի զինվորականների հետ, արդյունքում զոհվել էր ավելի քան 30 անվտանգության աշխատակից: