Պայթյուն Նեպալի նավթային կորպորացիայի շենքի դիմաց. 3 զոհ

17:15 • 27.02.12

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի ամենամարդաշատ շրջաններից մեկում գտնվող Նեպալի նավթային կորպորացիայի շտաբ-բանկարանի դիմաց պաթյուն է որոտացել: Առնվազն 3 մարդ զոհվել է, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նեպալի ոստիկանության տվյալներով` 2 մարդ զոհվել է տեղում, երրորդը` հիվանդանոցում: Պայթյունը վնասել է ընկերության շենքի դիմաց կայանված մի քանի մեքենաները: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են Ազգային ազատագրական ճակատի գրոհայինները:

Նեպալի նավթային կորպորացիան նավթի արտահանման մենաշնորհ ունի: Վերջին մի քանի ամիսների ընթացքում այստեղ վառելանյութի պակասուրդ  է առաջացել: