Օզբիլիսը միացավ հավաքականին
Ամստերդամի «Այաքսի» հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ու բելգիական «Ռուսելարում» հանդես եկող Մասիս Ոսկանյանը գիշերը միացել են Լիմասոլում գտնվող Հայաստանի հավաքականին:
Այս մասին Կիպրոսից հաղորդում է ArmSport.am-ի գլխավոր խմբագիր Արթուր Նազարյանը:
Ազգային հավաքականի ճամբարին այսօր կմիանա Ռոման Բերեզովսկին, իսկ Յուրա Մովսիսյանը Լիմասոլում կլինի վաղը' փետրվարի 28-ին:
Հայաստանի հավաքականն այսօր մարզում է անցկացնելու Երևանի ժամանակով 19:00-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին հայ ֆուտբոլիստները մրցելու են Սերբիայի հետ, իսկ մեկ օր անց' Կանադայի:









