Բին Լադենի նստավայրը վերջնականապես հողին հավասարեցվեց

12:28 • 27.02.12

Պակիստանում հայտարարել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդի` Ուսամա բին Լադենի Աբոտաբադում գտնվող նստավայրի ոչնչացման մասին:

Տեղի բնակիչները նշում են, որ շաբաթ օրը սկսված աշխատանքները ավարտվել են երեկ երեկոյան, իսկ մինչ այդ նստավայրը շրջապատված է եղել պակիստանի ոստիկանության աշխատակիցներով և զինվորականներով: Արգելվել է մոտենալ բին Լադենի բազմահարկ շենքին, որտեղ նա բնակվել է մի քանի տարի:

Նախկինում «համար առաջին ահաբեկչի» նստավայրը մեծ տարածք է զբաղեցրել և շրջապատված է եղել բարձր պարիսպով, գրում է vesti.ru-ն: