Դուք անգրագետ եք, իսկ դուք ազնիվ մոլորյալ. բանավեճ սատանիստական ընկալումների շուրջ (տեսանյութ)
Ես չեմ ասել, որ ես սատանայապաշտ եմ, ես ասել եմ որ սատանիստ եմ ու դա եղել է վաղուց, այգում ես նման բան չեմ ասել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց բնապահպան–ակտիվիստ, հանրությանը որպես անկախ լրագրող ներկայացող Բայանդուր Պողոսյանը, ով մի քանի օր առաջ Մաշտոցի այգում բողոքի ակցիայի ժամանակ 8-օրյա հացադուլ էր հայտարարել, որը սակայն մի քանի ժամ տևեց:
«Ես պաշտամունքի ոչ մի մոդել չունեմ, ոչ մի Աստծո նկատմամբ, ես երբեք ոչ մի Աստծո առաջ չեմ խոնահրվում, ինչպես Ջոն Միլտոնի «Կորուսյալ դրախտը» էպոսի հերոսը։: Բայց ես չեմ զբաղվում որևէ ծիսակարգով»,- ասաց Բայանդուր Պողոսյանը:
Վերջինիս մտքին էլ հակադարձեց Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ով ասաց, որ Բայանդուր Պողոսյանի ասածը ոչ այնքան վտանգավոր է, որքան վտանգավոր է նրա գաղափարախոսությունն ու ազդեցությունը, սակայն գրող Մարինե Պետրոսյանն էլ ի տարբերություն Վարդան Դևրիկյանի ուրախությամբ հայտնում է, որ Բայանդուրի հայտնվելը հիանալի բան էր:
«Իրանը ոչ թե կրոնական ա, այլ էսթեթիկաական, և դա դրական էֆեկտ է »,- ասաց Մարինե Պետրոսյանը, սակայն Վարդան Դևրիկյանը հակադարձեց, որ դա ավելի վատ է:
Բայանդուր Պողոսյանն էլ Վարդան Դևրիկյանի հակադարձումների համար ասաց. «Եթե այստեղ անգրագետ մարդ կա դա դուք եք»: Վերջինս սակայն վիրավորական պատասխան չտվեց «Սատանայի ընկերոջը»: «Ես խորապես խղճում եմ քեզ, դու ուղղակի ազնիվ մոլորյալ ես»,- ասաց Վարդան Դևրիկյանը, և ստացավ միայն պատասխան, որ իր խղճահարության կարիքը չունի:









