Վրաստանի ու Հունաստանի միջև դիվանագիտական սկանդա՞լ է հասունանում
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հնչեցրած արտահայտությունները Հունաստանում իրավիճակի վերաբերյալ կարող են հանգեցնել երկու երկրների միջև դիվանագիտական սկանդալի, գրում է թբիլիսյան «Ռեզոնանսի» թերթը:
Ըստ պարբերականի` վերջերս Վրաստանի Գուրիայի մարզի բնակիչների հետ հանդիպմանը խորհրդարանի նախագահն ասել էր, որ «Հունաստանում մարդիկ դուրս են եկել փողոց ու ավիրում են ամեն ինչ», չնայած այդ երկիրը «ստանում ու ստանում է միլիարդներ»: Միևնույն ժամանակ, նա հավելել էր, որ հույներին, միևնույն է, ոչինչ չի փրկի»:
«Իսկ չի փրկի, որովհետև բնակիչներն ագրեսիվ են»,- ասել էր Բաքրաձեն:
Նա ասել էր, որ եթե վրաց բնակչությունը չլիներ այդքան «համբերատար», ապա երկրում իրավիճակն անհամեմատելի կլիներ ոչ միայն Հունաստանի, այլև Սոմալիի հետ:
Դեռ հայտնի չէ, թե ինչպես կարձագանքի պաշտոնական Աթենքը վրաց պաշտոնյայի հայտարարություններին:









