Նորություն չէ, որ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ ֆավորիտներ են. քաղաքագետ

11:52 • 27.02.12

Նախընտրական պայքարը արդեն մոտենում է իր ժամկետին, և ամեն ինչ դեռ նոր է սկսվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին:

«Նորություն չեմ ասի, եթե ասեմ, որ ֆավորիտները շատ պարզ են, դրանք հանրապետականներն են, «Բարգավաճը», ՀԱԿ-ը, նաև «ժառանգությունը», ավանդական կուսակցություններից՝ «Դաշնակցությունը», իսկ «Օրինաց երկիրը» շատ փոքր ներկայացվածություն կունենա խորհրդարանում»,- ասաց Սերգեյ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե որ ուժերն ունեն ավելի շատ հնարավորություն մտնելու խորհրդարան:

Սոցոլոգիական հարցումներին անդրադառնալով բանախոսն ասաց. «Հայաստանում կա երկու կամ երեք մասնագիտական խումբ, որոնք կարողանում են անել սոցիոլոգիական վերլուծություններ։ Մնացածները քաղաքական PR-ի մի մասն են»:

Բանախոսն անդրադաձավ նաև վեջերս Տավուշի մարզում` հակառակորդի դիպուկահարի կողմից զոհված զինծառայողին և հրադադարի խախտմանը: «Չնայած վերջին 2-3 ամսում նվազել էր հրադադարի խատման դեպքերը, բայց Տավուշում ամեն ինչ խախտվեց, չեմ կարծում որ դա կունենա շարունակական բնույթ»,-եզրափակեց Ս. Մինասյանը: