Շիրակի մարզի պաշտոնյաներն այցելել են Գյումրու երկու անօթևան ընտանիքի
Շիրակի մարզպետարանի մի շարք պաշտոնյաներ և Գյումրիում գործող բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր այցելել և օգնություն են ցուցաբերել Գյումրու մերձակայքում գտնվող Վարդբաղ տարածքում պատսպարված երկու ծայրահեղ աղքատ ընտանիքների և օգնություն տրամադրել նրանց, այս մասին տեղեկանում ենք «Շիրակ» կենտրոնի հայտարարությունից։
Գյումրու սոցիալական ծառայության ղեկավարները կենտրոնի հետ ունեցած հեռախոսազրույցում հավաստիացումներ են տվել, որ ՀՀ սոցապ նախարարի հանձնարարականով կվերականգվի այդ ընտանիքների սոցիալական նպաստը:
Հիշեցնենք, որ այդ ընտանիքների մասին տեսանյութեր էր պատրաստել «Շիրակ» կենտրոնը և այն տարածել բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում հրապարակած։
Տեսանյութերից մեկը կոչվում է «Սովի և աղքատության մատնված երեխաների պատմություն». Մյուս տեսանյութը
Տեսանյութում ներկայացված 25-ամյա Աննա Սիմոնյանի 7-ամյա դուստրը, որը, ըստ կենտրոնի, թեև բավականին կենսուրախ և խելացի երեխա է, սակայն անհասկանալի պատճառներով հաճախում էր Գյումրու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոց` այսօր «Շիրակ» կենտրոնի աջակցությամբ տեղափոխվեց Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատություն:









