ԵՄ-ը Սիրիայի Ազգային խորհուրդը սիրիացիների լեգիտիմ իշխանություն է ճանաչել
Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարներ այսօր Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը «սիրիացիների օրինական ներկայացուցիչ» ճանաչելու մասին: «ՌԻԱ նովոստի» գործակալության համաձայն` այս մասին նշվում է ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրությունում:
«Եվրամիությունը ճանաչում է Ազգային խորհուրդը որպես սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ, որը խաղաղ ժողովրդավարական բարեփոխումների է ձգտում», - ասված է փաստաթղթում:
2011թ.-ի մարտից բախումներ են տեղի ունենում կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: Ամեն օր ստացվում են զոհերի մասին տվյալներ` ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցների:
ՄԱԿ-ի տվյալներով` զոհերի թիվը 5.500 է, իսկ իրավապաշտպաններն արևմտյան լրատվամիջոցներով հաղորդում են 7.500-ից ավելի զոհի մասին:









