Ամեն ինչ ուժի, փողի և վախի մեջ է. Տիգրան Կարապետյան
Եթե Հայաստանում 700 հազար կենսաթոշակառու կա, ու շատ չնչին թոշակ են ստանում, և եթե համատարած աղաքատություն է, ինչպես պատահեց, որ Սերժ Սարգսյանի հեղինակությունը բարձր է: Նման հարց բարձրացրեց այսօր «Ժողովրդական կուսկացության» նախագահ Տիգրան Կարապետյանը, լրագորղների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Տիգրան Կարապետյանի՝ հանրապետությունում ամենուր վախի մթնոլորտ է. «Ամեն ինչ փողի և ուժի մեջ է»,-ասաց Տ. Կարապետյանն ու ավելացրեց, որ իր ասածը վերաբերվում է «Հանրապետական կուսակցությանն» ու դրա առաջին դեմքին` Սերժ Սարգսյանին: Տիգրան Կարապետյանը նաև վրդովմունք հայտնեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելում է մարզեր և քննարկում է նախընտրական ծրագիրը:
Հակադարձելով Տիգրան Կարապետյանին Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսյանյանն ասաց, որ դա բնական երևույթ է, երբ վարչապետը ՀՀԿ ակտիվի հետ քննարկում է նախընտրական ծրագիրը և հաշվի են առնում ժողովրդի կարծիքը: Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ Արարատի մարզում հանդիպումն անցել է աշխատանքային մթնոլորտում, սակայն Տիգրան Կարապետյանը, ով մեծամասնականով առաջադրվելու է հենց Արարատի մարզում գտնվող ընտրատարածքներից մեկում, ասաց. «Ինչ ա արել է, խոստումներ ա տվել, մի հարյուր հատ էլ տոմսա բաժանել»:
«Այո մեզ այսօր շատ են քննադատում, շատ ուժեր, ընդիմությունը, հասարակական կազմակերպությունները և այլն, բայց մենք արդեն գործ ենք անում»,- ասա Լեռնիկ Ալեքսանյանը և ավելացրեց, որ հանրապետության նախագահի ծրագրային բոլոր կետերը կատարվել են:
«Խնդիրը տարբեր է, ես ասում եմ որ համատարած աղքատություն է, դուք ասում եք մենք հեղինակություն ունենք»,- ասաց Տիգրան Կարապետյանը և նշեց, որ 20 տոկոսով վարկ են տալիս գյուղացուն, որին հակադարձելով էլ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց. «Ես պաշտոնապես հայտարարում եմ , որ 20 տոկոսով վարկ Հայաստանում գյուղացուն չի տրվում»:









