Ամերիկացին գողացած հեռուստացույցը փորձել է թաքցնել տաբատի մեջ

18:02 • 27.02.12

ԱՄՆ Մինեսոտա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդի, ով փորձել է խանութից հեռուստացույց գողանալ` այն թաքցնելով տաբատի մեջ:

Դեպքը պատահել էր դեռ 2011 թ.-ի դեկտեմբերին, սակայն 21-ամյա երիտասարդին մեղադրանք առաջադրվել է վերջերս, գրում է Pioneer Press-ը:

Քրեական գործի հարուցման հայտարարության համաձայն` տաբատում հեռուստացույց թաքցրած երիտասարդին ձերբակալել է մոտակայքում գտնվող ոստիկանը:

Իրավապահ մարմինների աշխատակիցը նկատել է, որ դեպի ավտոկանգառ ուղևորվող տղամարդը կոնֆետներով տոպրակ է գցել: Ոստիկանը ձայն է տվել, սակայն վերջինս չի արձագանքել, հետո նա նկատել է երիտասարդի տարօրինակ քայլվածքը և երբ մոտեցել է նրան , տեսել է, որ տաբատում թաքցրած է 19 դյույմ անկյունագծով հեռուստացույց, մալուխներ, հեռակառավարման վահանակ և մեկ շիշ արգելակման հեղուկ: