Հատուկ ծառայությունները կանխել են Պուտինի դեմ մահափորձը

10:05 • 27.02.12

Ուկրաինային և Ռուսաստանի հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկիչների կողմից նախատեսված ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձը, տեղեկացնում է ռուսական Առաջին ալիքը:

Ուկրաինայի Օդեսսա քաղաքում ձերբակալվել են միջազգային հետախուզության մեջ գտնվող ռուսաստանի քաղաքացիության մի խումբ հանցագործներ: Նրանց ցուցմունքներից պարզ է դարձել, որ նախագահական ընտրություններից հետո նրանք պլանավորլ էին սպանել Պուտինին:

ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է մահափորձի կանխման լուրը:

Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են 31-ամյա Ադամ Օսմաևը և նրա երկու հանցակիցները:

Նշվում է, որ 2000թ. Ուկրաինայի հատուկ ծառայութուններն արդեն մեկ անգամ կանխել էին Պուտինի դեմ մահափորձը:

Հետաքննությունը շարունակվում է: