Wikileaks-ը հրապարակում է Stratfor-ի ներքին նամակագրությունը
Wikileaks կայքն այսօր սկսել է ամերիկյան Stratfor հետախուզական վերլուծական ընկերության ներքին էլեկտրոնային հաղորդագրությունների հրապարակումը, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նյութերում նշվում են ընկերության տեղեկատվական աղբյուրների, վճարումների համակարգի, ինչպես նաև աշխատանքում կիրառվող հոգեբանական մեթոդների մասին:
Հրապարակվելու է 2004թ-ից մինչև 2011թ. դեկտեմբերը գրված ավելի քան 5 մլն հաղորդագրություն:
Stratfor ամերիկյան մասնավոր ընկերությունը, որը «ստվերային ԿՀՎ» է համարվում,աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկությունների հավաքմամբ ու վելուծությամբ է զբաղվում:









