Ամերիկացիները GPS համակարգը ներկառուցել են հեծանվի ղեկում
Ամերիկացիները GPS համակարգը ներկառուցել են հեծանվի ղեկում, հայտնում է Lenta.ru-ն՝ CNET-ին հղումով:
Հեծանվի ղեկը, որ ստացել է Helios անունը, ստեղծել են մի խումբ ամերիկացի հեծանվորդներ: Ղեկում GPS համակարգը նախևառաջ կարող է կիրառվել հեծանվորդի արագության, անցած տարածության մասին տեղեկություն ստանալու համար: GPS համակարգը կօգնի նաև առևանգման ժամանակ այն հեշտությամբ գտնելու համար:
Հեծանվորդի հետ կապը ապահովվում է SMS հաղորդագրության միջոցով, քանի որ ղեկում տեղադրված է SIM քատերի համար նախատեսված սլոթ համակարգ: Որպես հաղորդագրություն ուղարկելով հեծանիվի համարը՝ հեծանվորդը պատասխան SMS հաղորդագրություն կստանա, որտեղ նշված կլինի իր գտնվելու վայրը Google Maps ծրագրում:










