Facebook-ն ու Google-ը 1 մլրդ դոլարանոց պայքարի մեջ կմտնեն՝ Waze-ը գնելու համար
Ամերիկյան Google ընկերությունը ցանկանում է ձեռք բերել քարտեզային և նավիգացիոն ծառայություններ առաջարկող իսրայելական Waze ստարտապը (սկսնակ ընկերություն), որը 1 մլրդ դոլարով ցանկանում է գնել նաև Facebook ընկերությունը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, այսպիսով՝ 2 ընկերությունները ստիպված կլինեն մտնել լուրջ պայքարի մեջ՝ հրեական ընկերությանը տիրանալու համար։
Ըստ Bloomberg-ի տվյալների՝ ներկայում ո՛չ Google-ը, ո՛չ Facebook-ը մոտ չեն գործարքի կնքմանը, և չի բացառվում, որ Waze-ը որոշի առանձին մնալ։ 4 տարի առաջ հիմնված ընկերությունն ամբողջ աշխարհում ունի 47 մլն օգտատեր։










