80 կմ/ժ. Բրիտանիայում արագընթաց զուգարան է հայտնվել (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում արագընթաց զուգարան է հայտնվել, որը «շրջում է» երկրով, հայտնում է ՌԴ-ի Առաջին ալիքի լրատվական ծառայությունը:
Ուշագրավ զուգարանակոնքի հեղինակն է Սթենֆորդի բնակիչ Քոլին Ֆերզը: Ինժեներն ասում է, որ հիացած է իր ստեղծածից: Այս զուգարանը համալրված է հզոր շարժիչով և կարող է ժամում 80 կմ արագություն զարգացնել:
Նույն Ֆերզը խոստովանել է նաև, որ կան ինչ-ինչ անհարմարություններ. ընթացքի մեջ երբեմն ուղղալի անհնար է լինում զուգարանակոնքին մնալ:










