Կանանց համար նախատեսված «Վիագրան» վաճառքում կարող է հայտնվել 3 տարուց
Կանանց համար նախատեսված «Վիագրա» դեղամիջոցը, որը բացի սեռական ցանկությունը խթանելուց դրական ազդեցություն կունենա նաև մտավոր ունակությունների վրա, կարող է շուկայում հայտնվել 3 տարուց։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ԱՄՆ-ում և Նիդեռլանդներում գործող Emotional Brain ընկերությունը ներկայում աշխատում է 2 դեղամիջոցների ստեղծման ուղղությամբ, որոնք պետք է լուծեն սեռական ցանկության խանգարումներն իգական սեռի ներկայացուցիչների մոտ։
Հայտնի է, որ դեղերից մեկի նախնական տարբերակը, որը ստացել է Lybridos անվանումը, արդեն փորձարկվել է կանանց շրջանում և դրական արդյունքներ տվել։ Ի տարբերություն տղամարդկանց համար նախատեսված «Վիագրայի»՝ այս մեկը խթանելու է նաև կնոջ մտավոր կարողությունները։










