Google+ սոցկայքը նկարներում կճանաչի «ուտելիքը» և «ծաղիկները»

19:09 • 24.05.13

Այժմ Google+-ի օգտատերերը կարող են իրենց նկարների մեջ գտնել այն նկարները, որոնցում պատկերված են այս կամ այն պատկերներ: Օրինակ, որոնելով «ծաղիկների իմ նկարները» (my photos of flowers), օգտատերը կտեսնի իր ներբեռնած բոլոր այն նկարները, որոնցում ծաղիկներ են պատկերված:


Նկարներ որոնել կարելի է նաև այլ որոշիչ բառերով. ծաղիկներից բացի հնարավոր է փնտրել «ուտելիք» կամ «մայրամուտ» պատկերող նկարներ, ինչպես տեղեկացվում է ընկերության կայքում:


Բացի այդ, որոնման ժամանակ կարելի է հստակեցնել տեղն ու ժամանակը: Որոնման տողում գրելով «Իմ նկարները՝ արված Նյու Յորքում անցյալ տարի» (my photos from New York last year) ՝ օգտատերը կտեսնի իր որոնած նկարները: Նույն մեթոդով կարելի է որոնել նաև ընկերների նկարները՝ նշելով նրանց անունները:
 

Google+ սոցկայքը նկարներում կճանաչի «ուտելիքը» և «ծաղիկները»