Ճապոնացիները «սարդի մետաքսաթել» կարտադրեն

20:51 • 25.05.13

Ճապոնական Spiber Inc ընկերությունը սկսում է «սարդի մետաքսաթել» կոչվող նոր մանրաթելի արտադրությունը: Այս մանրաթելից ստացված գործվածքը կարող է ավելի ամուր լինել, քան պողպատը, և ավելի էլաստիկ, քան նեյլոնը, գրում է Russia Today-ը՝ ИТАР-ТАСС-ին հղումով:

 

Ինչպես հաղորդվում է, նախկինում բազմաթիվ ընկերություններ են փորձել ստեղծել մի գործվածք, որն իր կառուցվածքով նման կլիներ սարդոստայնի, սակայն արտադրությունն ամեն անգամ դադարեցվել է` անշահավետ լինելու պատճառով:

 

Այս անգամ ճապոնացիները կարողացել են մշակել մի տեխնոլոգիա, որը թույլ կտա առանց ավելորդ ֆինանսական ծախսերի, կարճ ժամկետներում մեծ քանակությամբ հրաշք-մանրաթել ստեղծել:

 

Այսպես կոչված «սարդի մետաքսաթելը» հնարավոր կլինի փոխարկել սինթետիկ մանվածքի` առանց թունաքիմիկատներ օգտագործելու:

 

Ճապոնացիները «սարդի մետաքսաթել» կարտադրեն