Լանդշաֆտային փոփոխությունները ստիպել են նախամարդուն քայլել երկու ոտքի վրա. հետազոտություն

20:36 • 25.05.13

Գիտնականների կատարած վերջին հետազոտությունները պարզել են, որ Արևելյան և Հարավային Աֆրիկայում միլիոնավոր տարիներ առաջ հրաբխային ժայթքումների և տեկտոնական տեղաշարժի պատճառով տեղի ունեցած լանդշաֆտային փոփոխությունները կարող էին պատճառ հանդիսանալ, որ մեր նախնիները սկսեն քայլել: Antiquity պարբերականում հրապարակված արդյունքները ներկայացնում է Russia Today-ը:

 

Նոր հետազոտությունը հերքում է նախկինում ընդունված այն վարկածը,թե նախամարդուն կանգնել ստիպել են կլիմայական փոփոխությունները: Ավելի վաղ գիտնականները տեսակետ էին հայտնում, որ կլիմայական փոփոխությունները հանգեցրել են ծառերի և անտառների կրճատմանը, ինչի հետևանքով կրճատվել է մարդկանց բնակության համար նախատեսված տարածքները:

 

Այժմ հնագետներն այլ եզրակացության են եկել: «Նախամարդու՝ ուղիղ կեցվածքով քայլելուն նպաստել է հարմարվելը միջավայրին, այլ ոչ թե անտառների քանակի նվազմանը», հայտնել է Անգլիայի Յորք քաղաքի Հնագիտության համալսարանի դասախոս Իզաբել Վինդերը:

 

Փոփոխված լանդշաֆտի պայմաններում ընկնելուց խուսափելու համար մեր նախնիները ստիպված են եղել քայլել ուղղահայաց կեցվածքով, իսկ նրանց ոտքերը ժամանակի հետ սովորել են տանել մարմնի մեծ մասի ծանրությունը:
 

Լանդշաֆտային փոփոխությունները ստիպել են նախամարդուն քայլել երկու ոտքի վրա. հետազոտություն