Գիտնականները թույնի հանդեպ դիմացկուն խավարասերներ են հայտնաբերել
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի ինստիտուտի գիտնակաները նոր տեսակի խավասերներ են հայտնաբերել, որոնք էվոլյուցիայի են ենթարկվել և կարողանում են տարբերակել թունավոր գլյուկոզան իրականից, հայտնում է Russia Today-ը:
Մարդկությանը դեռևս այլ միջոց հայտնի չէ խավարասերների դեմ պայքարելու համար:
Միջատների համի ռեցեպտորները ստուգելու համար գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ միջատներին ջեմ և գետնանուշի յուղ առաջարկելով: Միջատները ջեմ չեն կերել, փոխարենը մոտեցել են յուղին:
Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ միջատները կարողացել են ճանաչել գլյուկոզան, որը կիրառվում է խավարասերներին թունավորելու համար: Նոր տեսակի խավարասերները բերանի մոտ հատուկ բեղիկներ ունեն, որոնց շնորհիվ անմիջապես ճանաչում են թույնը:










