Մագնիսական փոթորիկը հասել է Երկրին
Մագնիսական փոթորիկը մայիսի 25-ին հասել է Երկիր մոլորակին, գրում է Вести-ն։ Արեգակի վրա բռնկումը տեղի է ունեցել մայիսի 22-ին, որից հետո պլազմայի մեծ ամպ է արձակվել։
Դա 10 անգամ թույլ է, քան հզոր բռնկումները, որոնք տեղի են ունեցել նախորդ շաբաթ։ Սակայն մասնագետներն ասում են, որ երևույթի աղբյուրը գտնվել է անարդյունավետ դիրքում։
Գիտնականները գրանցել են բարձր էներգետիկ պրոտոնների համակենտրոնացման կտրուկ աճ, իսկ դա վտանգավոր է տիեզերական սարքերի համար։ Բևեռային շրջաններում կարող է խափանվել ռադիոկապը։










