Հսկայական տիեզերական սև անցքը «քնել է ուտելուց հետո». գիտնականներ
«Սև անցքը», որ գտնվում է Երկիր մոլորակից 13 մլն լուսային տարի հեռավորության վրա, հավանաբար, ակտիվ վիճակից անցում է կատարել հանգիստ վիճակի 10 տարի տիեզերական աղբը կլանելուց հետո, ինչպես նկատել են գիտնականները, հայտնում է BBC-ն:
Astrophysical Journal ամերիկյան պարբերականում հրապարակված այս տեղեկությունը անհանգստացրել է աստղագետներին:
Սև անցքերի ակտիվությունը կապված է աստղերի կազմավորման գործընթացի հետ. ճիշտ է գիտնականները դեռևս չեն պարզել, թե ինչպես: Տվյալ սև անցքը տեղակայված է Քանդակագործ կամ NGC 253 համաստեղության կենտրոնում, որտեղ մեծ քանակությամբ աստղեր են ծնվում: Այդ սև անցքի զանգվածը 5 անգամ գերազանցում է արևի զանգվածին:
ՆԱՍԱ-ի հետազոտության մասնակից մասնագետներից մեկը մեկնաբանում է, որ սև անցքերը սնվում են իրենց շուրջ գտնվող աճող սկավառակներից: Երբ դրանց վառելիքը վերջանում է, վերջիններս քնում են:










