Դանիացի մասնագետը պնդում է, որ անօդաչու թռչող սարք պատրաստելու համար անհրաժեշտ իրերը հնարավոր է տեղավորել 1 ճամպրուկում
Դանիացի ինժեներ Ջասպեր վան Լոենեն պնդում է, որ ցանկացած սարք անօդաչու և թռչող դարձնելու համար անհրաժեշտ բոլոր դետալները կարելի է պահել ճամպրուկում: Նման հրաշք ճամպրուկի բոլոր բաղադրիչները հնարավոր է տվել 3D-տպիչի միջոցով, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
ԱԹՍ-ի դանիական հավաքածուն իր մեջ ներառում է շատ պարզ իրեր՝ ղեկավարման վահանակ, պտուտակներ, շարժիչներ և լարեր: Այս բոլորը հնարավոր է ամրացնել համապատասխան քաշ ունեցող ցանկացած իրի, որը կդառնա ղեկավարվող թռչող սարք:
Հավաքածուի ստեղծողը պնդում է, որ բոլոր մասնիկները հնարավոր է ձեռք բերել հեռակառավարվող ավիամոդելներ վաճառող խանութներում: Իսկ մնացած մասերը հնարավոր է ստանալ 3D-տպիչի միջոցով: Դրանց համար անհրաժեշտ գծագրերը Ջասպեր վան Լոենենը տեղադրել է իր ինտերնետային էջում:
Սարքի ղեկավարման բլոկի համար կպահանջվի Bluetooth մոդուլ և OpenPilot CC3D վահանակ: Ղեկավարող սարքը հետևում է թռչող սարքի կայունությանը: Վահանակի միջոցով հնարավոր է միանալ GPS-ին:










