Աստղագետները ոչ հեռավոր աստղի շուրջ պտտվող 3 մոլորակ են հայտնաբերել
Եվրոպացի աստղագետները մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում հաստատել են իրենց նախնական վարկածը. Երկրից համեմատաբար ոչ հեռու գտնվող աստղի շուրջ, որը տեսականորեն պիտանի է կյանքի համար, երեք խոշոր մոլորակներ են պտտվում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աստղագետների կատարած հաշվարկներն ու չափումները ցույց են տվել, որ Գլիզա 667 աստղի շուրջ պտտվում են առնվազն երեք այսպես կոչված «գերԵրկրներ», որոնք իրենցից ներկայացնում են չափսերով Երկրից ավելի մեծ մոլորակներ:
Գիտնականների հաշվարկների համաձայն՝ բոլոր երեք մոլորակների վրա, ըստ ամենայնի, հեղուկ ջրի ջերմաստիճանի սահմաններում՝ ոչ տաք և ոչ էլ սառը: Այս եզրահանգումը տեսականորեն թույլ է տալիս ենթադրել, որ կյանքը հնարավոր է տվյալ մոլորակների վրա: Սակայն այս ենթադրությունը միայն տեսական է, քանի որ գիտնականները դեռևս չեն կարող լիովին նկարագրել, թե ինչ տեսք ունեն մոլորակները, հայտնում է աղբյուրը:










