Մարսի վրա հայտնաբերված առվակները, հնարավոր է, առաջացել են ածխաթթու գազի գոլորշիացման հետևանքով. գիտնականներ

00:00 • 26.05.13

Երկար և խոր առվակները, որոնք նկատվել են Մարսի մակերեսին, կարող են առաջացած լինել ոչ թե հալոցքային ջրերի հոսքի, այլ չոր սառույցի բեկորների գոլորշիացման հետևանքով, այսինքն՝ ածխածնի օքսիդի քարացած մնացորդների: Առվակի հետքի պատկերները ստացվել են ՆԱՍԱ-ի Mars Reconnaissance Orbiter սարքի օգնությամբ, գրում է BBC-ն:


Գիտնականների խոսքով այդ առվակները, հավանաբար, առաջացել են Մարսի վրա ածխաթթու գազի գոլորշիացման հետևանքով:

 

Առվակների երկարությունը մի քանի 100 մետրից հասնում է մինչև 2.5 կմ-ի: Դրանք հայտնաբերվել են մարսիական ձմռան ժամանակ սառչող ավազաթմբերում: Մարսիական տարվա այդ նույն ժամանակահատվածում մոլորակի հարավային բևեռային շրջանները պատվում են սառած ածխաթթու գազի շերտով, որի հաստությունը հասնում է 1 մետրի: Գարնանը այդ շերտը հեղուկ վիճակից փոխակերպվում է՝ վերածվելով գազի:


Ամերիկացի գիտնականները ստուգել են այս ենթադրությունները նմանօրինակ փորձ կատարելով Երկրի վրա: Վերջիններս չոր սառույցի կտորներ են տեղադրել ավազաթբերում: Պարզվել է, որ գոլորշիացման ժամանակ ներքև հոսող սառցակտորները նմանատիպ հետք են թողնում:


Չնայած Երկրի մթնոլորտային պայմանները զգալիորեն տարբերվում են մարսիականից՝ գիտնականները կարծում են, որ տաք եղանակային պայմաններում Մարսի վրա նմանատիպ երևույթներ են տեղի ունենում:
 

Մարսի վրա հայտնաբերված առվակները, հնարավոր է, առաջացել են ածխաթթու գազի գոլորշիացման հետևանքով. գիտնականներ