Nextdoor. նոր սոցկայք հարևանների համար

01:00 • 26.05.13

Nextdoor-ը յուրահատուկ բջջային սոցկայք է, որը կոչված է միավորել հարևանությամբ ապրող մարդկանց, հայտնում է hitech.vesti.ru-ն` ներկայացնելով այլ մանրամասներ։ Հավելվածը թույլ է տալիս իմանալ թաղամասի բոլոր իրադարձությունները։ Ծառայությունը դեռևս հասանելի է միայն ԱՄՆ-ում, սակայն նախատեսվում է այն ընդլայնել։ 

 

Սա այն սոցկայքերից չէ, որտեղ մարդիկ կարող են տեղադրել բազմաթիվ անպիտան տեղեկություններ։ Այն կոնկրետ է և ստեղծված է առօրյա կարիքների համար։ Nextdoor-ում կարելի է գտնել տեղեկություններ ավտոտնակների վաճառքի, վարձով տրվող սենյակների և այլնի մասին։


Իրականում նոր հավելվածը միայն Nextdoor կայքի բջջային տարբերակն է։ Ընդհանուր առմամբ, այստեղ կարելի է կատարել նույն գործողությունները, ինչ դիտարկիչային տարբերակում, միայն առավել հարմար կերպով։

 

Սոցկայքը մեծ ուշադրություն է դարձնում թաղամասի անվտանգությանը։ Հավելվածի օգնությամբ կարելի է հեշտությամբ կիսվել ցանկացած կասկածելի ակտիվության մասին տեղեկությամբ։ Կա նաև այնպիսի գործառույթ, որը թույլ է տալիս փոխանցել հրատապ հաղորդագրություն, որն անմիջապես կտեսնեն թաղամասի բոլոր բնակիչները։

 

Հավելվածը թույլ է տալիս նաև տեղադրել բնակավայրին առնչող մեծ քանակությամբ լուսանկարներ։ Լուսանկարները հիմնականում գործնական են, օրինակ՝ կորցրած բանալիներ, կորած շուն կամ կռվարար դեռահասներ։ 
Այժմ հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից։


 

Nextdoor. նոր սոցկայք հարևանների համար