Ցանցահենները կոտրել են Sky հեռուստակորպորացիայի հավելվածները
«Սիրիական էլեկտրոնային բանակ»-ի ցանցահենները կոտրել են բրիտանական Sky հեռուստաընկերության հավելվածը՝ Android համակարգերի համար. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Ցանցահենները հեռուստաընկերության լոգոն փոխել են իրենց տարբերանշանով, ինչպես նաև թողել են գրություն, որում նշված է եղել. «Այստեղ եղել է սիրիական էլեկտրոնային բանակը»։
Ընկերության տեխնիկական աջակցության ծառայությունն օգտատերերին զգուշացրել է, որ պետք է միջոցառումներ ձեռնարկել, եթե նրանք ներբեռնել են ընկերության հետ կապ ունեցող հավելվածները՝ մասնավորապես՝ Sky News-ը, Sky Sports News-ը և Sky WiFi-ը։
«Sky-ի Android-ի համար նախատեսված հավելվածները կոտրվել են և փոխարինվել։ Խնդրում ենք ջնջել դրանք, մենք կտեղեկացնենք Ձեզ, երբ իրավիճակը շտկված կլինի»,- հայտարարել են ընկերության ներկայացուցիչները։
Ավելի վաղ «Սիրիական էլեկտրոնային բանակը» կոտրել է այնպիսի լրատվամիջոցների կայքեր, ինչպիսիք եք BBC-ն, The Guardian-ը, The Financial Times-ը և ֆրանսիական France 24 լրատվական հեռուստաընկերությունը։










