Apple-ը կասկածվում է iPhone-ի ապօրինի վաճառքի համար
Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն է սկսել ամերիկյան հանրահայտ Apple ընկերության դեմ ՝ iPhone սմարթֆոնի ապօրինի վաճառքի իրականացման կասկածանքով, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով The Financial Times-ին։
Տեխնոլոգիական հսկան կասկածվում է ոչ օրինական սխեմաների օգտագործման համար, որոնց միջոցով մրցակից ընկերությունների արտադրանքը դուրս է մղվել եվրոպական շուկայից։
Apple-ի դեմ հետաքննությունը սկսվել է բջջային կապի մի քանի օպերատորներից և մասնավոր անձանցից ստացված բողոքների հիման վրա։










