Yahoo!–ն 600-800 մլն դոլար է առաջարկել Hulu տեսահոսթինգի համար
Ամերիկյան Yahoo! ինտերնետ ընկերությունը 600-800 մլն դոլար է առաջարկել Hulu տեսածառայության համար, ինչի մասին հայտնում է Лента-ն՝ հղում անելով All Things Digital-ին։
Կայքը նման գինը բացատրում է այն հանգամանքով, որ Yahoo!-ն մի քանի գին է առաջարկել՝ կախված գործարքի պայմաններից։ Սակայն ո՛չ Yahoo!-ն և ո՛չ էլ Hulu-ն չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Բացի Yahoo!-ից, տեսահոսթինգը ցանկանում են ձեռք բերել նաև Time Warner Cable և the Chernin Group ընկերությունները. վերջինն առաջարկել է 500 մլն դոլար։
Hulu տեսահոսթինգը հասանելի է միայն ԱՄՆ-ի բնակիչների համար. այն առաջարկում է դիտել ֆիլմեր, հեռուստահաղորդումներ, տեսահոլովակներ և այլն։










