Aston Martin-ի պատմության ընթացքում ամենաթանկ մեքենան վաճառվել է 5 մլն դոլարով (լուսանկարներ)

11:34 • 28.05.13

Aston Martin DB4 GT Bertone Jet մեքենան Անգլիայում տեղի ունեցած Bonhams աճուրդում վաճառվել է 5 մլն դոլարով։ Ինչպես նշում է LuxPlanet-ը, այն ստեղծվել է 1960թ., հանրահայտ դիզայներ Ջորջետո Ջուջարոյի նախագծով՝ դառնալով Aston Martin-ի պատմության ընթացքում ամենաթանկ մեքենան։

 

Բացառիկ մոդելը մասնագետները ստեղծել են DB4 GT մեքենայի հիման վրա, հատուկ 1961թ. Ժնևի ավտոսրահի համար։ Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 305 ձիաուժ հզորությամբ շարժիչ, կարողանում է 96 կմ/ժ արագություն զարգացնել 6.1 վայրկյանում։ Դրա առավելագույն զարգացրած արագությունը կազմում է 246 կմ/ժ։
 

 

Իր պատմության ընթացքում «ռարիտետային» մոդելը բազմաթիվ մրցանակներ է ստացել հանրահայտ ավտոմոբիլային մրցույթներում և անցած 25 տարվա ընթացքում առաջին անգամ է աճուրդի հանվել։

 

 
 


 

Aston Martin-ի պատմության ընթացքում ամենաթանկ մեքենան վաճառվել է 5 մլն դոլարով (լուսանկարներ)