Հոլանդացի գիտնականներն առաջին անգամ ներկայացրել են ատոմի ներքին կառուցվածքի լուսանկարները

15:55 • 28.05.13

Հոլանդացի գիտնականներին պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է լուսանկարել ատոմի ներքին կառուցվածքը, ինչն արվել է բացառիկ գիտական փորձի շրջանակներում։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, գիտնականներն օգտագործել են լազերներ, հատուկ օպտիկական խոշորացույց ու մանրադիտակ` ջրածնի ատոմի ներսն ուսումնասիրելու և լուսանկարելու համար։ Պարբերականն ընդգծում է, որ հատուկ խոշորացույցը հնարավորություն է տվել պատկերը մեծացնել 20 հազար անգամ։

 

Գիտական փորձը դրական արդյունքներ է տվել, որոնք կարող են արմատական փոփոխությունների հանգեցնել տիեզերքի կառուցվածքն ուսումնասիրելու ոլորտում։
 

Հոլանդացի գիտնականներն առաջին անգամ ներկայացրել են ատոմի ներքին կառուցվածքի լուսանկարները