Ռուսաստանը կհզորացնի Ղրղըզստանում գտնվող իր ավիաբազան

00:17 • 28.05.13

Ռուսաստանը մտադիր է ամրապնդել Ղրղըզստանում գտնվող իր ռազմաբազան: Այդ մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով K-News-ին:


«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից հանձնարարություն էր տրվել փաստաթղթերի պատրաստման մասին, որոնք հնարավորություն կտան ավելացնել և ամրապնդել Կանտում գտնվող ավիաբազայի մարտական հզորությունները»,-ասել է նա:


Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նման որոշումը պայմանավորել է Աֆղանստանից միջազգային կոալիցիայի ուժերի դուրս բերումով, որը պետք է ավարտվի 2014 թվականին:
 

Ռուսաստանը կհզորացնի Ղրղըզստանում գտնվող իր ավիաբազան