Վրաստան այցելելու պատճառները՝ Buzzfeed-ի ֆոտաշարքում
Բարի գալուստ Վրաստան, գեղեցիկ մի երկիր՝ իր Թբիլիսի մայրաքաղաքով։ Հնագույն քաղաք՝ ոլորապտույտ փողոցներով, պուրակներով և եկեղեցիներով, գրում է buzzfeed.com-ը և նշում մի քանի պատճառ՝ մեր հարևան Վրաստան այցելելու համար։

1. Բացօթյա սրճարաններ Թբիլիսիի «Հին քաղաքում»

2. Գաղտնի բակեր յուրաքանչյուր անկյունում և կատուներ, շատ կատուներ

3. Մշտապես փոփոխվող քաղաքային ճարտարապետություն

4. Սակայն այստեղ գիտեն նաև պահպանել ավանդույթները, օրինակ՝ հարյուրամյա բաղնիքները

5. Մցխեթա քաղաքը՝ 11-րդ դարի վանքով

6. Ջվարի քաղաք՝ 6-րդ դարի վանքով


7. Վրաստանն իսկապես գեղեցիկ է, սակայն այն իրականում նաև շատ «համեղ» է

8. Այստեղ կարելի է համտեսել ավանդական կերակրատեսակներ, օրինակ՝ խաչապուրի

աջարական խաչապուրի

խինկալի

մրգեր և բանջարեղեն

չուրչխելա (քաղցր սուջուխ)

9. Կախեթի շրջան՝ իր բոլոր լեռներով, եկեղեցիներով և հրաշալի տեսարաններով

10. Այն, ինչն իրոք հայտնի է այստեղ, գինին է

11. Առավոտյան թարմեցնող ըմպելիք է «Բորժոմի» հանքային ջուրը

12. Կազբեգի հյուսիսային լեռնային շրջանը

13. Սևծովյան Բաթում քաղաք

14. Կրկին Թբիլիսին՝ իր արտիստներով, երաժիշտներով և նորաձևության դիզայներներով

15. Քաղաք, որը պահպանում է բազմադարյա ավանդույթները և, հատկապես, մորթե գլխարկները

16. Կովկասյան պար՝ լեզգինկա

17. Վերջին տարիներին Վրաստանը տեսել է պատերազմ և հեղափոխություն։ Սակայն դա չի խանգարում մարդկանց դուրս գալ փողոց և ներկայացնել սեփական պահանջները

18. Մայր Վրաստան արձանը, որը տեսանելի է Թբիլիսիի բոլոր անկյուններից












