Դատարանը չեղարկել է «Բաշնևթ» ընկերության բաժնետոմսերը կալանքի տակ առնելու որոշումը

12:36 • 22.12.14

Մոսկվայի արբիտրաժային դատարանը չեղարկել է «Բաշնևթ» նավթային ընկերության բաժնետոմսերը կալանքի տակ առնելու որոշումը՝ բավարարելով Գլխավոր դատախազության համապատասխան դիմումը, գրում է Лента-ն։

 

Դատավորը նշել է, որ դատախազությունն իր միջնորդությունը բացատրել է նրանով, որ հանգամանքները, որոնք կարող էին վնաս հասցնել պետությանը, չեղարկվել են։

 

Դեկտեմբերի 17-ին հայտնի էր դարձել «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովին տնային կալանքից ազատելու մասին։ Վերջինս «Բաշնևթ»-ի ապօրինի սեփականաշնորհման գործի մասնակիցներից էր։ Այս գործով անցնում է նաև հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը։

 

Նավթային ընկերության բաժնետոմսերը կալանքի տակ էին առնվել սեպտեմբերի 26-ին։ «Բաշնևթ»-ի բաժնետոմսերի անօրինական վաճառքի փաստի առթիվ քրեական գործը հարուցվել էր 2014թ. ապրիլին։