Ֆլորիդայում կայծակի հարվածից 12 մարդ է տուժել
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայծակի հարվածի հետևանքով ավտոկայանատեղիում 12 մարդ է տուժել։ Նրանցից 7-ը տեղափոխվել է հիվանդանոց, մյուսներին բուժօգնությունը հատկացվել է տեղում, հայտնում է Лента-ն։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին մարզադաշտի մոտակայքում՝ Ֆուտբոլի ազգային առաջնության խաղից հետո։
Կայծակը չի հարվածել մարդկանցից ոչ ոքի, սակայն դրա հարվածից քարեր են օդ բարձրացել, ինչն էլ վնասվածքների պատճառ է դարձել։










