Փոքրիկ արքայազն Ջորջը հանդիպել է Սանտա Կլաուսին

14:10 • 22.12.14

Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջն ամանորյա տոնահանդեսի ժամանակ հանդիպել է Սանտա Կլաուսին, հայտնում է express.co.uk-ը:

 

Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթն անակնկալ այցելություն են կատարել իրենց տան հարևանությամբ գտնվող Թարսֆորդ գյուղ, որտեղ էլ կազմակերպվել է նախատոնական միջոցառումը:

 

Աղբյուրը նկատում է, որ սովորական մարդիկ ուղղակի ապշել են` տեսնելով 16 ամսական արքայազնին Սանտա Կլաուսի կողքին: Վերջինս գրկել է փոքրիկին, նրա ականջին ինչ-որ բան շշնջացել և որպես նվեր՝ փայտյա գնացք նվիրել:

 

Պարբերականը մանրամասնում է, որ Ուիլյամն ու Քեյթը չեն չարաշահել իրենց հատուկ դիրքն ու մյուս մարդկանց պես հերթ են կանգնել` Սանտա Կլաուսին հանդիպելու համար:

 

Kate and William took Prince George to meet Santa yesterday