Մոսկվայում շենքերից մեկի շքամուտքում տղամարդու վրա բենզին են լցրել և այրել

11:16 • 22.12.14

Մոսկվայի հարավ-արևելքում 27-ամյա տղամարդ է տուժել անհայտ անձի հարձակումից, գրում է lenta.ru-ն։

 

Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունից։

 

Պատահարը տեղի է ունեցել Յունիե Լենինցի փողոցի 48 շենքի շքամուտքում։ Տուժածի խոսքով՝ ժամը 21։00-ի սահմաններում անհայտ անձն իրեն ծեծի է ենթարկել, որից հետո նրա վրա բենզին է լցրել և այրել։

 

Նրան գլխի և ձեռքերի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Նրա մարմնի 10 տոկոսն այրվածքներ է ստացել։

 

Ներկայում անցկացվում է ստուգում, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։