Ռուս պատգամավորը Լուկաշենկոյին հիշեցրել է Քադաֆիի և Միլոշևիչի ճակատագրի մասին

15:09 • 22.12.14

ՌԴ Պեդումայի պատգամավոր, միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հիշեցրել է որոշ քաղաքական առաջնորդների ճակատագրի մասին, ում հետ փորձել է բարեկամանալ ԱՄՆ-ն։

 

Պատգամավորը նման հայտարարություն է արել, երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Մինսկի հետ երկխոսության, փոխանցում է Обозреватель-ը։

 

«ԱՄՆ-ի հետ փորձել են ընկերանալ Միլոշևիչը, Քադաֆին, Սադամ Հուսեյնը։ Նրանց ճակատագիրը հայտնի է։ Այժմ ԱՄՆ-ն «նոր հարաբերություններ» է առաջարկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Վտանգավոր փորձ է»,- գրել է պատգամավորը Twitter-ի իր էջում։

 

Հիշեցնենք, որ արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում Նուլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն բաց է Բելառուսի հետ երկխոսության համար, երկրներին վերջին տարիներին հաջողվել է միմյանց ընդառաջ փոքր քայլեր կատարել։