ԱՄՆ-ում բենզինի գները հասել են վերջին 5 տարվա նվազագույն մակարդակին
ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գները շարունակում են նվազել։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում այն նվազել է մոտ 25 ցենտով, և այժմ կազմում է միջինը 2,47 դոլար մեկ գալոնի համար (մեկ լիտրի դիմաց 65 ցենտ), գրում է rosbalt.ru-ն։
Այսպիսով՝ ԱՄՆ-ում ավտոմեքենայի վառելիքի գինը հասել է 2009-ի մայիսից ի վեր նվազագույն մակարդակին, գրում է ТАСС գործակալությունը։
Lundberg Survey ծառայության հարցումների համաձայն՝ ԱՄՆ-ում ամենաէժան բենզինը վաճառվում է Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքում՝ 2,06 դոլար մեկ գալոնի համար (1 գալոն=3.7 լիտր), իսկ ամենաթանկը՝ Նյու Յորք քաղաքի արվարձան Լոնգ Այլենդում՝ 1 գալոնի համար 2,82 դոլար։











