Աբխազիայի ԱԻՆ-ը 22 տոննա մարդասիրական բեռ կհասցնի Դոնեցկ և Լուգանսկ

14:17 • 25.12.14

Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը 22 տոննա մարդասիրական բեռ կհասցնի Դոնեցկ և Լուգանսկ, հինգշաբթի հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, գրում է ria.ru-ն:

 

Մամուլի ծառայության տվյալներով՝ բեռնատարների շարասյունը հինգշաբթի ճանապարհ կընկնի Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարար Լև Կվիցինիայի ուղեկցությամբ:

 

«Մարդասիրական օգնության տրամադրումն իրականացվում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության օգնությամբ»,- հստակեցրել է գործակալության զրուցակիցը:

 

Դոնբասի երեխաների համար մարդասիրական օգնություն հավաքելու ակցիան կազմակերպվել է Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի սկզբից: Աբխազիայի մայրաքաղաքի և շրջանների բնակիչները հավաքել են տաք հագուստ, երեխաների կոշիկներ, սնունդ, մանդարին, շշալցված ջուր և խաղալիքներ, գրում է ria.ru-ն: