Աֆղանստանի իշխանությունները պատրաստվում են նոր մայրաքաղաք կառուցել՝ Նոր Քաբուլ
Աֆղանստանը պատրաստվում է ժամանակակից մայրաքաղաք կառուցել՝ Նոր Քաբուլ, հաղորդում է ТАСС-ը:
Kabul New City Development ոչ կառավարական կազմակերպության նախագահի տեղակալ Էլհամ Օմար Հոտակին հայտարարել է, որ կառուցողները սպասում են միայն նախագահի համաձայնությանը՝ աշխատանքը սկսելու համար:
Նոր Քաբուլը կկառուցվի արդեն գոյություն ունեցող քաղաքի հարևանությամբ, որն ընկած է Քաբուլի օդանավակայան Հաջի-Ռավաշի և Բաղրամում գտնվող օդանավակայանի (որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմաբազան) միջև ընկած հատվածում:
Հոտակիի խոսքով՝ ընկերությունը ստորագրել է հինգ համաձայնագիր կառուցապատող ընկերությունների հետ առաջին 55 բնակելի շենքի կառուցման համար: Նախագծի համաձայն՝ նոր քաղաքի տարածքը երկու անգամ ավլի մեծ կլինի, քան ներկա քաղաքինը, և հասնի 740 քառակուսի կիլոմետրի: Այդ տարածքում կկառուցվի 600 հազար տուն: Ընդհանուր առմամբ՝ Նոր Քաբուլը նախատեսվում է կառուցել 15 տարվա ընթացքում: Այնտեղ ապրելու է մոտավորապես 2,5 միլիոն մարդ:
Ներկայիս մայրաքաղաքում, որը կդառնա Հին Քաբուլ, ապրում է 5-6 միլիոն մարդ, մինչդեռ այն նախատեսված է 1 միլիոնի համար:
Գնահատականների համաձայն՝ նախագծի իրականացումը կարժենա 80 միլիարդ դոլար:










