Կարելի է ծնողական իրավունքներից զրկելու հարց բարձրացնել. Արմեն Մուրադյանը երկամյա երեխային ծխախոտ տրամադրող ծնողների մասին
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր խստորեն դատապարտեց համացանցում տարածված մի տեսանյութի ծնողներին, որոնք երկամյա երեխային ծխախոտ էին տվել:
Այսօր տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին, նախարարը նշեց, որ տեսանյութում տեղի է ունեցել երեխայի իրավունքների խախտում:
«Նույնիսկ կարելի է ծնողական իրավունքներից զրկելու հարց բարձրացնել, հանրությունը պետք է կտրուկ արձագանքի նման երևույթներին»,-ասաց նախարարը:










