Բանկերը Ռուսաստանից ներգաղթյալների փոխանցումների անկում են գրանցել. Известия

12:19 • 25.12.14

Արտերկիր ռուբլիով փոխանցումների ծավալը 2014 թվականի նոյեմբերին, 2013 թվականի նոյեմբերի համեմատ, կրճատվել է 4 տոկոսով՝ հասնելով մինչև 6,8 միլիարդ ռուբլու, գրում է «Известия»-ն:

 

Այդ մասին են վկայում տարբեր հաշվետվությունների տվյալները, որոնք բանկերը հանձնում են Կենտրոնական բանկին: Խոսքը հիմնականում աշխատանքային ներգաղթյալների մասին է, որովհետև հենց նրանք են Ռուսաստանից հայրենիք ռուբլի փոխանցում:

 

Հեռավոր արտերկիր ազգային արժույթ փաստացիորեն չի ուղարկվում: Ռուբլիով փոխանցումների ծավալի անկումը տեղի է ունեցել 2013 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ, այդ ժամանակ ցուցանիշը 5 տոկոսով անկում էր գրանցել: Բիզնեսի ներկայացուցիչները և ներգաղթյալների միությունների առաջնորդները փաստում են ներգաղթյալների շրջանում գործազրկության աճի մասին և կանխատեսում Ռուսաստանից միգրանտների արտահոսք:

 

Ոչ ռեզիդենտների արժութային փոխանցումների ծավալներն (այստեղ հնարավոր չէ հստակորեն նշել, որ խոսքը ներգաղթյալների մասին է, բայց հիմնականում գրանցվում են նրանց փոխանցումները) է՛լ ավելի մեծ անկում են գրանցել: Անցած ամիս այդ ցուցանիշը, 2013 թվականի նոյեմբերի համեմատ, նվազել է մոտ 38 տոկոսով: