Չինաստանի Վենչժոու քաղաքի իշխանություններն արգելել են դպրոցներում Սուրբ Ծննդյան տոները

13:23 • 25.12.14

Չինաստանի Վենչժոու քաղաքի իշխանություններն արգելել են դպրոցներում և մանկապարտեզներում տոնական միջոցառումների անցկացումը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Սինհուա»-ին:

 

Ինչպես հաղորդվում է, դա կապված է նրա հետ, որ տոնը, որն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում բնակչության շրջանում, արտասահմանյան ծագում ունի:

 

Իշխանությունները նշում են Չինաստանի քրիստոնյա բնակչության կտրուկ աճը, որի թիվն այժմ 60 միլիոն է:

 

Քաղաքի իշխանությունները հույս ունեն, որ «դպրոցները կկարողանան ավելի մեծ ուշադրություն հատկացնել չինական ավանդական տոներին՝ արևմտյան տոների փոխարեն»: