Թուրքիայում նախկին ոստիկանապետը ցուցմունք է տվել Հրանտ Դինքի գործով

09:48 • 25.12.14

Տրապիզոնի ոստիկանության հետախուզական ծառայության նախկին պետ Ֆարուք Սարին Ստամբուլի դատախազությունում որպես կասկածյալ ցուցմունք է տվել նշանավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով:

 

Ինչպես նշում է hurriyetdailynews.com-ը, նախքան այս դատախազությունը պահանջել է ձերբակալել Սարիին մտադրված սպանության իրականացման գործում սեփական դերակատարումն ունենալու  համար, սակայն Ստամբուլի դատարանը որոշել է կասկածյալից ցուցմունքներ վերցնել՝ առանց նրան ձերբակալելու:

 

Դատախազ Գյոքալփ Քոքչուն (Gökalp Kökçü) ընթացող դատավարության շրջանակներում հարցաքննել է Սարիին դեկտեմբերի 24-ին: Երբ դատախազը հարցրել է կասկածյալին, թե ինչու նա որևէ քայլ չի ձեռնարկել սպանությունը կանխելու համար, Սարին պատասխանել է, որ ինքը տեղեկություն չի ունեցել նախապատրաստվող սպանության մասին:

 

Դատախազն ուղարկել է նրան դատարան` պահանջելով ձերբակալել վերջինիս, սակայն փոխարենը դատարանը պայմանական ազատազրկման է դատապարտել Սարիին:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքին 2007թ. հունվարի 19-ին սպանել է Օգյուն Սամասթը, ով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: